Լրահոս
Հասարակական
17:27
29.01.22
238

Քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ-ում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները․ «Առավոտ»

Img default alt hy

Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: «Aravot.am»-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել:

Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի՝ այժմ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ե. Պետրոսյանին հայտնաբերելու համար: