Լրահոս
Հասարակական
22:28
04.11.19
73

«Պրինցը», «Ջեսսին» եւ նրանց տերը

Կարող էին Պրինցն ու Ջեսսին հոշոտել գազանանոցի կենգուրուներին ու մուֆլոններին: Հովվաշների տերը բացառում է, հնարավոր չէ: Իր շները միշտ կուշտ են, տնից դուրս չեն գալիս կենդանաբանականի ճամփան էլ չգիտեն: Այգեգործների փողոցի բնակիչը լուրերով էր տեսել ու իմացել, որ իր սիրելի կենդանիները թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում են: Նա գազանանոցի աշխատակիցներին մեղադրում է իր տուն ներխուժելու քնեցնելու միջոցով շներին տանելու համար: Ապացույց ունի ներարկիչը: