Լրահոս
Հասարակական
21:28
27.01.22
113

Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 27-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով՝ 2021 թ․-ի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, միգրացիայի, վիճակագրության, սեյսմիկ անվտանգության, թափոնների կառավարման, տրանսպորտի, էկոնոմիկայի և բնապահպանության ոլորտների միջոցառումներին: