Լրահոս
Աշխարհ
23:19
21.06.19
129

«Պետական հեղաշրջման» արյունոտ փորձ Վրաստանում

Վրաստանում հակառուսական ցույցերի ֆոնին հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը: Թբիլիսիում երեկվանից սրվել են հակառուսական տրամադրությունները: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ խորհրդարանում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը սկսեց ու երբ պետդումայի պատգամավորը ցանկացավ ելույթ ունենալ երկրի գլխավոր ամբիոնից: Ընդդիմությունը այսօր կոչ է արել երեկոյան նորից դուրս գալ բողոքի ցույցի: Ռուսաստանից արձագանքել են: Այդ երկրի արտգործնախարարությունը գրում է, թե Վրաստանում ընդդիմությունը ցանկանում է խանգարել երկրու երկրների հարաբերությունների վերականգնմանը: