Լրահոս
Հասարակական
15:09
27.01.22
143

Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։

«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել և՛ միջկառավարական հանձնաժողովի, և՛ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում ( բարձրագույն մարմինը գլխավորում են երկու նախագահները): Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։
«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,- նշել է Պեսկովը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա: