Լրահոս
Հայաստան
17:49
29.01.22
293

Պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողներ են բացվել

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 29-ին, Սևքար բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողների բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է տղաների կյանքն ու մարտական ուղին:

Հուշակոթողների բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-- կապի և ԱԿՀ վարչության պետ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը, Բանակային 3-րդ կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիներն են՝ ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյան, փոխգնդապետ Արթուր Հովսեփյան, Սամվել Սահակյան, Արտակ Խեմչյան: