Լրահոս
Քաղաքական
20:39
02.11.19
65

Պահպանողական բյուջե, ոչ պահպանողական կոնվենցիա. խորհրդարանական շաբաթ

Անցնող շաբաթվա օրակարգը թեժ էր: Կառավարությունը խորհրդարան բերեց ոչ թե թռիչքաձև զարգացման հեղափոխության, այլ պահպանողական բյուջե: Օրենսդիրի ընդդիմադիր մասի դժգոհության ֆոնին գործադիրը դեռ նոր կառավարական ինքնաթիռ գնելու մտադրություն հայտնեց՝ ավելի բորբոքելով ընդդիմության շիկացած նյարդերը: Պարզվեց կառավարության կազմը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ, ինչը 410 %-ով ավելի է 2018-ի տվյալից: Իսկ ի՞նչ էին այդքան քննարկում գործուղումների ընթացքում: Մամուլում շշուկներ կան, որ քաղաքական մեծամասնությունը եվրոպական երկրներ վերջին շրջանում մեկնում էր հիմնական մեկ նպատակով՝ հասկանալ սկանդալային Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու սցենարները: Կոնվենցիան խորհրդարանում է ու քննարկվում է փակ նիստերում, իսկ մինչ այդ բաց երկնքի տակ ստորագարահավք է: Ազգային արժեքների պահպանման կամքը արդեն աջակիցների 50 հազարանոց բանակ ունի՝ ընդդեմ կոնվենցիայի: