Լրահոս
Հայաստան
14:04
27.01.22
111

Ուրախալի լուրը՝ հիվանդացածների 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման․ Ավանսեյան

Img default alt hy

Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում, Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ 

Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով: 

«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- ասաց նա։