Լրահոս
Հայաստան
15:29
11.06.19
135

Օձի խայթոցից քաղաքացի է մահացել

Img default alt hy

 

Հունիսի 11-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):

Պարզվել է, որ Վ. Բ.-ն (ծնված 1973 թ.) Գորիսի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: