Լրահոս
Հասարակական
18:19
28.10.21
50

Նռնակի պայթյունից Գեղարքունիքում վիրավորված 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. տեսանյութ

Պաշտպանության նախարարությունը հաստատել է «Հայլուրի» հայտնած տեղեկությունը, որ Գեղարքունիքում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Պաշտոնական հաղորդագրությունում կարդում ենք, որ մարտական հենակետերից մեկում՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորվել են զինծառայողները: Նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: