Լրահոս
Հասարակական
12:35
03.06.22
161

Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Բ-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յուրիկ Բ-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։