Լրահոս
Քաղաքական
11:56
22.06.19
169

Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում. Վահան Բաբայան

Img default alt hy

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում:
Աժ-ում օրերս նա հայտարարեց՝ «Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն»: Այս արտահայտությունը բացահայտում է նրա ամեն գնով իշխանության վրա մնալու ձգտումը:
Օրենսդիր և գործադիր իշխանությունը զանգվածների ճնշման տակ օկուպացնելուց հետո,նա ձգտում է օկուպացնել դատական իշխանությունը և եթե Գագիկ Հարությունյանի ճակատագրին հետևի նաև Հրայր Թովմասյանը Նիկոլը գրավում է ՍԴ-ն:Նա գրավում է Սահմանադրության «մեկնաբանությունը»,որը ավելի վտանգավոր է քան իր ունեցած մեծամասնությունը ԱԺ-ում:
Ինչ և ինչպես ցանկանա իր դրածո ՍԴ նոր անդամի միջոցով կմեկնաբանի և կարդարացնի այն ամենը,ինչը կլինի հակասահմանադրական`դատարանների պաշարումը ,որպես ասածիս վառ ապացույց»: