Լրահոս
Իրավական
23:21
12.06.19
176

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել

Ավարտվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա չէին ոչ Ռոբերտ Քոչարյանը, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նիստի վերջում ներակայացրել է իրենց դիրքորոշումը: Եթե պատասխանող կողմը Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրապարակավ հայտարարելու, որ վարչապետի հայտարարությունը չի վերաբերում երկրորդ նախագահին, ապա իրնեք կհրաժարվեն հայցից: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք հրապարակային աներկբա հայտարարում են, որ Փաշինյանը նկատի չուներ Քոչարյանին: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինչպես կարող է մարդկանց սպանություն կազմակերպողին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակել: Վաղը ժամը 14-ին նշանակված դատական նիստին Հայկ Ալումյանը կհրաժարվի հայցից: