Լրահոս
Հասարակական
12:37
20.05.19
162

Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա. Նարեկ Սամսոնյան

Img default alt hy

 «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը բառացի ասեց, որ «Արցախի իշխանությունները կարող են դավադիր պատերազմ հրահրել, մի քանի շրջաններ հանձնել և մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա»: Սա ուղիղ տեքստով նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ համաձայնեցված պատերազմով հանձնելու է շրջաններ և այդ ամենի մեղքը բարդի Արցախի իշխանությունների վրա: Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ՀՀ-ի և ԱՀ-ի ազգային անվտանգությանը, Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա»: