Լրահոս
Հասարակական
13:37
30.10.21
111

Նախընտրական ահազանգեր՝ Կապանից. քաղաքում «ակտիվ ստուգումներ» են սկսվել

Նոյեմբերի 14-ին Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ քաղաքացիները ահազանգել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հայտնելով, որ «Չաարատ Կապան» ընկերությունը մի քանի աշխատակցի պահանջել է դուրս գալ «Շանթ դաշինքի» ընտրական ցուցակից կամ աշխատանքից ազատման դիմում գրել: «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ ակտիվ ստուգումներ են սկսվել քաղաքի այն հաստատություններում, որոնց աշխատակիցները առնչություն ունեն գործող համայնքապետի հետ: ՄԻՊ գրասենյակին հայտնի են նաև դեպքեր, երբ քաղաքացուն Կապանի գործող համայնքապետի կողմնակիցները հորդորել են ընտրել Փարսյանին: Բոլոր ահազանգերը Օմբուդսմենի գրասենյակը ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: