Լրահոս
Հասարակական
22:34
16.05.19
157

Նախարարի տեղակալի օգնականից պահանջել են ազատման դիմում գրել


Ամսվա սկզբին ավանդույթի ուժով տոնեցինք աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը՝ չնայած աշխատանքային սկանդալները չեն իջնում լրատվամիջոցների գլխագրերից: ՊԵԿ-ի եռագույն կոնֆլիկտին հաջորդած ազատման դիմումից հետո իմացանք, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տարիների աշխատակից Գոհար Անակչյանին են ասել՝ դիմում գրի: Անակչյանը որոշել է չհանձնվել, հատկապես, որ դեռ ապրիլին կանխազգացել էր հասունացող վտանգը: Նոր իշխանության գործողությունները հաճախ բարձրաձայն քննադատող Անակչյանը չի բացառում, որ իրեն ազատում են ֆեյսբուքյան ստատուսների համար: