Լրահոս
18:30
16.05.19
147

Նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխման օրենքը

Img default alt hy


Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը: Խորհրդարանը մայիսի 8-ին ընդունեց նախագիծը: Դրան կողմ քվեարկեց միայն ՙԻմ քայլը՚ խմբակցությունը: Կառավարության նոր կառուցվածքում նախարարությունների թիվը 12-ն է: Չենք ունենա սփյուռքի նախարարություն, գյուղատնտեսության նախարարությունն էլ միաձուլվելու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Սպորտն ու մշակույթն էլ կղեկավարվի կրթության եւ գիտության նախարարի կողմից: