Լրահոս
Հայաստան
13:33
26.01.22
506

Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է  ստորագրել իր օգնական Նաիրի Սարգսյանի ազատման մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի  հունիսի 1-ի որոշմամբ։

«Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է Նաիրի Սարգսյանը, որը գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ 

«Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։

Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։