Լրահոս
Հասարակական
11:10
29.05.19
160

«Մորուքի փառատոն»՝ Հայաստանում

Img default alt hy

«Երևանի գինու օրերի» կազմակերպիչները հանձն են առել կազմակերպել Հայաստանում առաջին Մորուքի Փառատոնը: Վերջինս՝ իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոնների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը:

Այսօր տղամարդկանց մոտ միջազգային մակարդակով նկատվում է մորուք պահելու տենդենց, ինչպես նաև կանանց շրջանակներում՝ մեծ հետաքրքրություն մորուքով տղամարդկանց նկատմամբ: Եվ հենց այս սեգմենտն է, որ անընդհատ փնտրում է նորանոր հետաքրքրություններ, բաց է ցանկացած օրիգինալ, յուրօրինակ միջոցառման համար, ինչպես նաև, որպես սպառող գնողունակ է:

Ֆրանսիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի և վերջերս նույնիսկ Ռուսաստանի պես հարուստ զբոսաշրջային պատմություն ունեցող երկրները՝ հաշվի առնելով վերը նշված տենդենցը, իրադարձային զբոսաշրջության մի մասեն դարձրել Բեղ-Մորուքի փառատոնները, մրցույթները՝ ստեղծելով ասոցիացաներ, հիմնադրամներ, որոնցից ամենահայտնին Բեղ-Մորուքի Համաշխարհային Ասոցիացիան է:

Այս տարի փառատոնն  անց է կացվելու Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում, որը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանըև որը տեղի է ունենալու 2019թ․ հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի Թռչող Ջայլամ ռեստորանում։ Music Fest-ն իրենից ներկայացնում է ռոքի, ռոքընռոլի, ռետրոյի ու բլյուզի մեծ տոնակատարություն,  որտեղ ամբողջ տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ բեմ, պարային գոտի, խմիչքի և գաստրոնոմիկգոտիներ, հանգստի գոտիներ, վարսավիրական հմտությունների շոուի գոտի, “Man’s Tools” գոտին, որտեղ ներկայացված են լինելու տղամարդու կյանքը բարձրակարգ ու հեշտ դարձնող պարագաներ: