Լրահոս
Միջազգային
22:10
26.07.26
120

Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ

Img default alt hy

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Φիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ քննարկելով Սիրիայում ստեղծված իրավիճակը և Կիպրոսում կարգավորման հեռանկարները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է թուրքական նախարարության աղբյուրը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարձությունները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիա և Կիպրոս կատարած այցերի համատեքստում», - նշել է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուտերեշն այցելել է Դամասկոս՝ դառնալով ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը 2009 թվականից ի վեր, ով այցելել է Սիրիա։ Անցած շաբաթ օրը նա հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Հուլիսի 27-29-ը Գուտերեշն այցելելու է Կիպրոս՝ բաժանված կղզու հիմնախնդրի լուծմանը նպաստելու նպատակով։ Կիպրոսը բաժանված է 1974 թվականին կղզի Թուրքիայի ներխուժման պահից ի վեր, որը հրահրվել էր կղզին Հունաստանին միացնելու կողմնակիցների պետական հեղաշրջմամբ։ 1983 թվականին դրա հյուսիսային մասում ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը համաշխարհային հանրության կողմից ճանաչվում է միայն Աнкаրայի կողմից։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որտեղ հիմնականում բնակվում են հույն կիպրացիներ։