Լրահոս
Իրավական
12:16
24.07.26
41

Իշխանական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»

Img default alt hy

«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց, Արարատի մարզում  իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, ու հենց նա էլ նշված վարույթով բերման է ենթարկվել:

Ճիշտ է` իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կարող քաղաքացուն, սադրել ու հայոյել, սակայն բլոգերի նկատմամբ հետապնդում չկա: