Լրահոս
Հասարակական
13:00
25.07.26
66

Աշտարակի խճուղում 3 մեքենա է բախվել․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 25–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10.35–ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi», «Hyundai» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։