Լրահոս
Աշխարհ
19:45
25.07.26
51

Բելգիայում ՆԱՏՕ-ի շտաբի ստաժորին ձերբակալել են լրտեսության կասկածանքով

Img default alt hy

Բելգիայի դատարանը կալանավորել է չինական ծագմամբ Կանադայի քաղաքացուհուն, որը ձերբակալվել էր երրորդ երկրի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Կասկածյալը ստաժոր էր ՆԱՏՕ-ի շտաբում, հայտնել է բելգիական դատախազությունը։

«Նա կասկածվում է երրորդ երկրի օգտին լրտեսության և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Կասկածյալի տանը և աշխատավայրում խուզարկություններ են իրականացվել։ Ուրբաթ՝ հուլիսի 24-ին, դատավորը որոշում է կայացրել կասկածյալին կալանավորելու մասին», - ասված է դատախազության հաղորդագրությունում։

Նշվում է, որ կանադացի կինը ստաժավորում էր անցնում Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ-կայանում, ներկայում քննչական միջոցառումները շարունակվում են։