Լրահոս
Միջազգային
17:33
25.07.26
70

ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում․ Պուտին

Img default alt hy

ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ռազմավարական բնույթ են կրում, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հուլիսի 25-ին Պուտինը ժամանել է Օմսկ, որտեղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մասնակցելու է Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության XXII ֆորումին։ Մինչև ֆորումին մասնակցելը՝ առաջնորդները երկկողմ հանդիպում են անցկացրել։

«Մեր հարաբերությունները զարգանում են։ Զարգանում են հաջողությամբ։ Դրանք իրոք, ոչ թե խոսքով, այլ գործով են կրում ռազմավարական բնույթ», - հանդիպմանն ասել է Պուտինը։