Լրահոս
Հասարակական
16:27
26.07.26
329

Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը, ևս 9 չվերթ հետաձգվել է

Img default alt hy

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել է: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։

Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից: Հետաձգվել են նաև Թել Ավիվից, Տիվատից և Շարմ Էլ Շեյխից եկող չվերթերը: