Լրահոս
Հասարակական
18:17
26.07.26
79

Սևանում բախվել են երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում

Img default alt hy

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել զգոնություն, ջրային տրանսպորտից օգտվել միայն սթափ վիճակում՝ պահպանելով անվտանգության կանոնները։