Լրահոս
Միջազգային
17:00
27.07.26
151

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

Img default alt hy

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արաղչիի և Լավրովի միջև, որը մեծ մասամբ նվիրված էր այս թեմային։ Մեր ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը պահպանում է պատասխանելու անօտարելի իրավունքը», — ասել է դիվանագետը։

Նշենք, որ հուլիսի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովն ու Արաղչին զրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը ընդգծել է կիևյան վարչակարգի արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։