Լրահոս
Միջազգային
10:58
28.07.26
198

Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ

Img default alt hy

Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ։

«Ara» պարբերականի հաղորդմամբ՝ թունելներից մեկում ծխապատում (կամ ծխի առաջացում) է տեղի ունեցել: 

Ուղևորներն ինքնուրույն բացել են վթարային դռները և գծերով անցել մոտ 200 մետր դեպի հարթակ: 

Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 19 մեքենա և հրշեջ 22 հաշվարկ: Հիվանդանոց է տեղափոխվել 39 մարդ, տուժածների մեծ մասի մոտ ախտորոշվել են թեթև վնասվածքներ և ծխից թունավորում։ Միջադեպի նախնական պատճառ է նշվում թունելի երեսպատման մի հատվածի փլուզումն ու հրդեհը։ Ներկայում հրդեհը մարված է։

Ավելին՝ տեսանյութերում։