Լրահոս
Սպորտ
20:45
27.07.26
36

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Img default alt hy

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը: