Լրահոս
Միջազգային
19:00
28.07.26
55

Իրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցումն այն երկրների նավերի համար, որոնք կաջակցեն Թրամփի՝ ակտիվների օգտագործմանը

Img default alt hy

Իրանի իշխանությունները կարգելեն անցումը Հորմուզի նեղուցով այն երկրների նավերի համար, որոնք կաջակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին՝ առանց Թեհրանի գիտության օգտագործել իրանական սառեցված ակտիվները։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։

Հուլիսի 27-ին Թրամփը կրկին սպառնացել էր օգտագործել Արևմուտքի կողմից սառեցված իրանական ակտիվները առանց Թեհրանի թույլտվության։ Նրա խոսքով՝ Թեհրանի դրամական միջոցները պետք է ուղղվեն Հորմուզի նեղուցում նավագնացությանը իբրև թե հասցված վնասի փոխհատուցմանը։

«Նախազգուշացնելով ԱՄՆ-ի հանցավոր նախագահին այս անօրինական գործողության հետևանքների մասին՝ մենք նաև հայտարարում ենք բոլոր այն ընկերություններին և պետություններին, որոնք կաջակցեն Թրամփի առաջարկին և այդ նպատակով կօգտվեն Իրանի արգելափակված ակտիվներից, որ այդ պահից սկսած Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը թույլ չեն տա նրանց նավերից որևէ մեկի անցումը Հորմուզի նեղուցով», — տեսաուղերձի ընթացքում ասել է Զոլֆագարին։