Լրահոս
Քաղաքական
22:29
08.05.19
145

Մոռացված եռատոն, «հին բարքեր» և գործադիրի նոր կազմ. ԱԺ նիստը

Կառավարությունը կունենա 12 նախարարություն: Ազգային ժողովը՝ ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը: ՙԼուսավոր Հայաստանն՚ ու ՙԲարգավաճը՚ սուպեր նախարարություններ ունենալուն դեմ են քվեարկել: Էդմոն Մարուքյանը զգուշացրել է՝ սպասվող կրճատումների մասին: Ի դեպ՝ նիստի սկզբում՝ Արարատ Միրզոյանը ներկաներին չի շնորհավորել Շուշիի ազատագրման օրվա առիթով՝ ինչպես ընդունված է: Իմ քայլից, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ խորհրդարանի նախագահի այդ քայլում՝ հատուկ միտում է նկատել: Շնորհավորել է բոլորին ու հեռացել դահլիճից: