Լրահոս
Հայաստան
15:08
31.05.19
179

ՄԽ համանախագահները «հստակ քայլերի առաջարկներ» են ներկայացրել

Img default alt hy


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախի հարցի կարգավորման համար հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել՝ չմանրամասնելով՝ խոսքը կոնկրետ ինչ առաջարկների մասին է: Միջնորդ եռյակը մեր տարածաշրջան այցը ամփոփող հայտարարություն է տարածել: Նշել է, որ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումից բացի, Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Եռանախագահների հայտարարության այս հատվածը մեր արտգործ նախարարությունը դեռ չի մեկնաբանում: Համանախագահները նաև հայտնել էին, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարների հանդիպում: