Լրահոս
Հայաստան
14:00
28.01.22
129

Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, այնուհետև ծառին. 1 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորներին

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին:

Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել է,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: