Լրահոս
Հասարակական
16:45
17.05.19
203

Մետրոպոլիտենի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Img default alt hy


Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրը Հայլուրի հետ զրույցում հաստատել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մետրոպոլիտենում չարաշահումներ են հայտնաբերվել: Տաթեւ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ոչ հերքել է, ոչ հաստատել է այս լուրը: Միայն նշել է, որ պարբերաբար ստուգումների շրջանակներում այս տարի էլ ստուգումներ արվել են եւ այժմ ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում: Նա նաև հայտնել է, որ վերջին 2 տարում մետրոպոլիտենը շահույթով է աշխատել: Իսկ Յայլոյանը թոշակի անցնելու պատճառով է հեռացել աշխատանքից: Այս պահին տնօրենի լիազորությունները կատարում է Երթեւեկություն մասնաճյուղի պետ Գեւորգ Ավետիսյանը: