Լրահոս
Սպորտ
15:20
31.05.19
168

Մել Դալուզյանին Ամստերդամում դանակահարել են

Img default alt hy


Ծանրամարտիկ Մել Դալուզյանին Ամստերդամում դանակահարել են: Նրա ընկերներից մեկը` Արթուր Մինասյանը, նույնպես Ամստերդամում է, ու ֆեյսբուքում գրել է, որ մինչև դա Մելը փրկել է խանութներից մեկի աշխատակցի կյանքը։ Խանութ գողեր են մտել: Ու մինչև ոստիկանությունը տեղ է հասել, հանցագործներից մեկը հաջողել է դանակով հարվածներ հասցնել Մելի կրծքավանդակին ու մեջքին։ Բայց նա անգամ այդ վիճակում թույլ չի տվել կողոպտիչներին փախչել։ Այժմ հիվանդանոցում է, վիճակը՝ կայուն։ Կյանքին վտանգ չի սպառնում։