Լրահոս
Առողջապահական
22:35
09.05.19
180

Մասսայական կուրացման դեպք՝ Մալայանի անվան կլինիկայում

Այսօր պայթեց առողջապահական սկանդալ: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում 6 մարդ գրեթե կուրացել է: Նրանց ներարկել են ՙՆատալի Ֆարմ՚ ընկերությունից ձեռք բերած ՙԱվաստին՚ դեղամիջոցը: Տուժածներից ամենաերիտասարդը 35-ամյա կին է, ամենատարեցը՝ 70-ն անց տղամարդ: Լուրը տարածվելուց հետո Մալայան բուժկենտրոնի դռներն ամուր փակել են բոլորի, այդ թվում՝ լրագրողների առաջ: