Լրահոս
Իրավական
18:34
20.05.19
146

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է

Img default alt hy

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի գրասենյակի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլեն Առաքելյանը հաստատեց տեղեկությունը, որ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ գործը վերջերս ուղարկվել էր դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին: