Լրահոս
Իրավական
23:46
14.06.19
118

Մարտի 1-ի գործ. անվստահություն դատավորին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ: Ինչ որ պահի դատավարության բոլոր կողմերը մի հարցում համակարծիք են եղել: Այն բանից հետո, երբ դատավորը մերժել է իր ինքնաբացարկի՝ փաստաբանների միջնորդություն: Նույն միջնորդությունն է ներկայացրել նաև տուժողի ներկայացուցիչը, դատախազությունն էլ չի առարկել միջնորդություններին: Այսպիսով՝ դատավոր Արմեն Դանիելյանը նույն հարցով երկրորդ անգամ է հեռացել խորհդակցական սենյակ: