Լրահոս
Սոցիալական
21:17
09.09.21
76

Մարդուն նենց են հասցնում, որ ինֆարկտը խփի՝ մեռնի. խաղողագործների ակցիան

Խաղողագործները գրեթե 5 ժամ փակ են պահել Երևան-Երասխ ավտոճանապարհը: Խցանումները հյուս-հարավ ճանապարհի այդ հատվածում մի քանի կիլոմետր է եղել:

էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունից հետո, թե գործարանները մեծ թափով խաղող են մթերում, իսկ գնի վերաբերյալ խոսակցություններից կառավարությունը պետք է ձեռնպահ մնա՝ վրդովված խաղողագործները որոշել են անժամկետ փակ պահել մայրուղին։ Խաղողագործների խոսքով, Քերոբյանը սխալվում է՝ գործարանները դանդաղ ու գրեթե ինքարժեքով են մթերում իրենց ամիսների տառապանքի արդյունք՝ խաղողը: