Լրահոս
Արցախ
20:31
14.06.19
143

Լարված առաջնագիծ և բանակցային ոչ նպաստավոր միջավայր

Բաքուն վերադարձել է սուր հռետորաբանությանը: 6 օրից սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի Արտգործ նախարարությունը հայտարարություն է տարածել, թե բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող, քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքներում: Բաքուն լարել է նաև առաջնագիծը: Պատճառը, որ Ադրբեջանը վերադարձել է հին գործելաոճին, ըստ Փորձագետների,, վերջերս հաճախ դարձած մտքերն են՝ Հայաստան-Արցախ լարվածության մասին: