Լրահոս
Առողջապահական
23:07
29.10.21
68

Կորոնավիրուսից մահացած 1 ամսական երեխան այլ հիվանդություններ է ունեցել

Քովիդ-19-ից մահացած մեկ ամսական նորածինը՝ տանն է վարակվել: Մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավարը պատմել է, որ 10 օր առաջ Մուրացան հիվանդանոց տեղափոխված աղջիկը, որ 3 օր է թթվածին էր շնչում արհեստական սարքի միջոցով՝ այլ ուղեկցող հիվանդություններ է ունեցել:

Սա մեր երկրում մինչև մեկ տարեկան երեխայի՝ թագավարակից մահացության առաջին դեպքն է: Հիվանդանոցում այս պահին կորնովիրուսով վարակված 15 նորածիններ կան, որոնք մայրերի հետ բուժվում են: Եվս երկու երեխա վերակենդանացման բաժանմուքում է: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: