Լրահոս
Իրավական
14:17
20.06.19
124

Խաչատուրյան քույրերին մեղադրանք կառաջադրվի

Img default alt hy

Daily Mail-ը անդրադարձել է ռուսաստանաբնակ հայ Միխաիլ Խաչատուրյանի սպանության դեպքին: Կայքը հայտնում է, որ Խաչատուրյանի երկու դուստրերին մեղադրանք կառաջադրվի՝ սպանության հոդվածով, որը ենթադրում է 8-20 տարի ազատազրկում: Ամենակրտսեր դուստրը՝ Մարիան, կխուսափի մեղադրանքից, քանի որ նա, ըստ մեղադրական եզրակացության, չի հասկացել արարքը: Անկախ վճռից, նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվի: Խաչատուրյանը պարբերաբար ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկել իր ավագ դուստրերին, որոնք սպանել են իրենց հորը՝ դանակի բազմակի հարվածներով: Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է, որ վերջիններս իրենց «բռնապետ հոր բռնության զոհ են եղել տարիներ ի վեր»: