Լրահոս
21:48
14.05.19
152

Կառավարության շենքում ռումբի կեղծ ահազանգ

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի ահազանգը կեղծ է: Պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ ԱԻՆ-ը ստացել էր մոտ 2 ժամ առաջ: Եկել են, տարհանել՝ շենքի 2 հազար աշխատակցի: Տարածքը շներով զննելուց հետո պարզվել է, որ շենքում ռումբ չկա: Աշխատակիցները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքի: