Լրահոս
Աշխարհ
11:36
12.06.19
151

Իսպանիայի վճռաբեկ դատարանը արգելել է ցլամարտը

Img default alt hy

Ավելի քան 500 տարի Իսպանիայում անցկացվում են “Toro de la Vega”՝ աշխարհին հայտնի եւ Իսպանիայի խորհրդանիշ համարվող ցլամարտերը, որի ժամանակ ցլամարտիկը նետ է խրում ցլի մեջքին այնքան ժամանակ, մինչ վերջինս արյունաքամ լինի, իսկ վերջում հասցնում մահացու հարվածը: Տարիներ ի վեր իսպանական PACMA եւ ամերիկյան PETA՝ կենդանիների պաշտպանության կազմակերպությունները տարբեր քայլեր են ձեռնարկել՝ ցլամարտը Իսպանիայում արգելելու համար: 

Վերջապես Իսպանիայի վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց օրենքով արգելել 500-ամյա ցլամարտը: Արդեն 100 քաղաքում դրանք չեն անցկացվում, եւ համաձայն վիճակագրական տվյալների, իսպանացիների 80 տոկոսը դեմ է այդ դաժան արարողությանը: