Լրահոս
Քաղաքական
22:24
28.05.19
133

«Իմ քայլն» ուզում է սահմանափակել լրագրողների աշխատանքն ԱԺ-ում

Լրագրողական համայնքը վրդովված է իմքայլական պատգամավորների նոր մտադրությամբ: Ցանկանում են օրենսդիրում սահմանափակել լրագրողների տեղաշարժը, եթե պետք լինի՝ օգնականների միջոցով վերահսկել: Ֆեյսբուքում արդեն մեմեր են պտտվում: Խորհրդարանի հնաբնակ լրագրողները վստահ են, որ նորեկ օգնականներին արագ կկորցնեն լաբիրինթ հիշեցնող միջանցքներում: Իսկ լրագրողների շահերով զբաղվող կազմակերպությունները կուլիսային լուրեր ունեն, թե Իմ քայլն անգամ մտադիր է այս նոր սահմանափակման ձևին օրենսդրական տեսք տալ: Վստահեցնում են, որ եթե նման բան լինի՝ չորրորդ իշխանությունը կոշտ է պատասխանելու: