Լրահոս
Հասարակական
11:46
21.06.19
131

Հունիսի 20-21-ը ՀՀ տարածքում գրանցված դեպքեր. ԱԻՆ

Img default alt hy

Հունիսի 20-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Ա. և Ա. Թ.-ներին (2002 թ. և 2008 թ.) դուրս են բերել վերելակից:

 

Հունիսի 21-ին, ժամը 03:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ.Թ.-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել վերելակից:

 

Հունիսի 21-ին, ժամը 00:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում գտնվող «Ժպիտ» ռեստորանի խոհանոցում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրևանդի փողոցի թիվ 110/1 հասցեում գտնվող «Ժպիտ» ռեստորանի խոհանոցում (սեփականատեր՝ Կ.Ա.) այրվել են կախովի առաստաղը (մոտ 3 քմ), 1 հատ պլաստմասսայե տարա և գազի կաթսան՝ մասամբ:

Հունիսի 20-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Սիգարոն» խանութ-սրահի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի անձրևատար խողովակը թուլացել է, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ թուլացել է Մաշտոցի պողոտայի թիվ 48 շենքի (4-րդ հարկ) անձրևատար խողովակը:

Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 4 կմ անձրևտար խողովակ: