Լրահոս
Աշխարհ
17:55
10.06.19
158

Հնդկաստանի ամենաթողությունը շարունակվում է

Img default alt hy

Հնդկաստանում տեղի է ունեցել ահասարսուռ դեպք: Ութ տղամարդ մեղադրվում է 8-ամյա մահմեդական աղջկա բռնաբարության եւ սպանության մեջ: Մեղադրյալներից 3-ը ցմահ ազատազրկում է ստացել, 3 ոստիկաններ, ովքեր վերացրել են ապացույցները, ստացել են յուրաքանչյուրը 5 տարի ազատազրկում: Մեղադրվողներից որեւէ մեկը իր մեղքը չի ընդունում: Աղջկան հայտնաբերել են 2018 թվականի հունվարին՝ անտառում:

Ըստ վիճակագրական տվյալների, Հնդկաստանում յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում տեղի է ունենում 12 տարեկանից փոքր տարիքի աղջիկների հանդեպ սեռական ոտնձգություն, տեղեկացնում է BBC-ն: