Լրահոս
Հայաստան
18:20
31.05.19
195

Հնարավոր է ջրի ճնշման անկում. «Վեոլիա ջուրը» զգուշացնում է

Img default alt hy


ՙՎեոլիա ջուր՚-ը իր ավելի քան 530 հազար գործող բաժանորդներին զգուշացնում է՝ ամռան ամիսներին կարող է ջրի ճնշման անկում լինել: Բանն այն է, որ արևային եղանակին ջուրը սկսում են ավելի շատ օգտագործել ոչ նպատակային՝ օրինակ խմելու ջրով ծառ-ծաղիկ ջրելու կամ խալի լվալու համար: Արդյունքում ջրաքանակը 20 տոկոսով նվազում է: Ընկերությունը նախապես ներողություն է խնդրում նաև մարզերի բնակիչներից: Շինարարական աշխատանքներ պատճառով՝ ջրանջատումներ են սպասվում: