Լրահոս
Հայաստան
12:11
29.01.22
146

Հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հունվարի 28-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ 500 հատ), թվային սարքեր (մոտ 1000 հատ) և գույք։