-
Հասարակական
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կոչ են արել քաղաքացիներին միանալ մեկնարկող Ջահերով երթին
23:2020.04.25 -
Քաղաքական
Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան
22:3020.04.25 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ)
22:0020.04.25 -
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը:
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները:
Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել , իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Հանցագործության դեպքըբացահայտելու, Հայաստանի ազգային պատկերասրահից հափշտակված առարկաները հայտնաբերելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների աջակցությամբ, իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք: Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները:
Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
-
17:30 20.04.25 Ապօրինի ծագման գույքի բռնագանձումը կարող է կոլապսի ենթարկվել. ՍԴ որոշումը Կարդալ ավելին
-
13:30 20.04.25 Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե Կարդալ ավելին
-
10:40 20.04.25 ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ Կարդալ ավելին
-
16:45 19.04.25 44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Կարդալ ավելին